Մարտ, 2026
March 2026
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
LG AKA. նորույթ ինքնատիպ գադջեթների սիրահարների համար
22/10/2014 14:07

LG AKA. նորույթ ինքնատիպ գադջեթների սիրահարների համար

Այս շաբաթ կայացած World IT Show ցուցահանդեսի շրջանակներում LG ընկերությունը ներկայացրել է AKA մոդելի սմարթֆոններ, որոնց մասին դեռևս շատ քիչ բան է հայտնի: 

AKA սմարթֆոնները, բացի վառ գունավորումից, կորպուսի հետևի հատվածում ունենալու են անիմացիոն աչքեր, որոնց արտաքին տեսքը փոփոխվելու է՝ կախված նրանից, թե ինչպես է օգտագործվում սմարթֆոնը, ինչ երաժշտություն է լսում օգտատերը և ինչ հավելվածներ են գործարկվում:  

Սարքի տեխնիկական հատկությունների վերաբերյալ մանրամասներն առայժմ չեն հրապարակվում, այդուհանդերձ, սպասվում է, որ Հարավային Կորեայում այն վաճառքի կներկայացվի արդեն հաջորդ ամսվա ընթացքում: