Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Առաջին անակնկալը Android 5.0 Lollipop-ում
20/10/2014 14:46

Առաջին անակնկալը Android 5.0 Lollipop-ում

YouTube-ում հայտնվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգում ծրագրավորողների թաքցրած անակնկալը, որը Flappy Bird հանրահայտ բջջային խաղի այլընտրանքային տարբերակն է:  Տարբերությունը կայանում է նրանում, որ թռչնի փոխարեն հանդես է գալիս կանաչ ռոբոտը: 

Խաղն ակտիվացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգի կարգավորումների, այնուհետև «սարքի մասին» բաժինը և մի քանի անգամ սեղմել Android տարբերակով տողի վրա: 

Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք խաղի այս տարբերակը հասանելի կլինի օպերացիոն համակարգի վերջնական տարբերակում, թե՞ այն առկա է լինելու միայն փորձնական տարբերակում: