Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Nexus 6-ը պաշտոնապես ներկայացված է
16/10/2014 11:14

Nexus 6-ը պաշտոնապես ներկայացված է

Ինչպես և սպասվում էր, երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Google-ը ներկայացրեց Nexus սմարթֆոնների նոր մոդելը: Այն Motorala ընկերության կողմից արտադրված Nexus 6-ն է: Որպես ծրագրային հիմք սմարթֆոնում օգտագործվել է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգը: 

Nexus 6-ն իր արտաքին տեսքով նմանվում է Moto X սմարթֆոնին: Այն ունի Quad HD (1440 x 2560 պիքսել) թույլատրությամբ 5.9 դյույմանոց դիսփլեյ, 3 Գբ oպերատիվ և 32/64 Գբ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև 13 Մպ հիմնական տեսախցիկ: Սարքի աշխատանքի հիմքում ընկած է 2.7 ԳՀց հաճախականությամբ  Qualcomm Snapdragon 805 պրոցեսորը: 

Nexus 6-ը վաճառքում է հայտնվելու նոյեմբերին, իսկ նախնական պատվերներն ընդունվելու են հոկտեմբերի 29-ից: Սմարթֆոնի 32 Գբ տարբերակն արժենալու է $649, իսկ 64 Գբ տարբերակը՝ $699: