Փետրվար, 2025
February 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Google-ը մարքեթինգային դասընթացներ է գործարկում սթարթափների համար
13/10/2014 13:45

Google-ը մարքեթինգային դասընթացներ է գործարկում սթարթափների համար

Google-ը Primer անունով iPhone-ի համար նախատեսված նոր հավելված է գործարկել, որը նախատեսված է սթարթափներին մարքեթինգի հիմունքներին ծանոթացնելու համար: Ներկա պահին հավելվածը հասանելի է միայն iOS սարքերի համար, սակայն մոտ ապագայում կմշակվի նաև Android տարբերակը:

Այսպես կոչվող «նորեկների» համար իր գովազդային առաջարկները պարզեցնելու փոխարեն Primer-ն առաջարկում է մարքեթինգի դասընթացներ, թեմատիկ հետազոտություններ և վիկտորինաներ: Ուսուցման նյութերն ամբողջությամբ մշակվում են Google-ի աշխատակիցների և համապատասխան ոլորտի մասնագետների կողմից:

Բջջային հավելվածն աշխատում է նաև ավտոնոմ ռեժիմում, ինչը հնարավորություն է տալիս օգտատերերին կարդալ մետրոյում, ինքնաթիռում և մի շարք այլ վայրերում:

Բացի բուն մարքեթինգային դասընթացներից Google Primer-ի օգտատերերը կարող են նաև ցուցումներ ստանալ իրենց էլեկտրոնային հասցեներին և դրանց օգնությամբ տեսական գիտելիքները կիրառել նաև պրակտիկայում: