Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հոկտեմբերի վերջին Google-ը Nexus պլանշետֆոն է թողարկելու
10/10/2014 11:03

Հոկտեմբերի վերջին Google-ը Nexus պլանշետֆոն է թողարկելու

Մոտ ապագայում Google-ը սեփական պլանշետֆոնների արտադրությամբ կհամալրի Apple, LG և Samsung ընկերությունների շարքերը:

Ենթադրվում է, որ Google-ի 5.9 դյույմանի գադջեթը նախագծվելու է Motorola ընկերության կողմից և թողարկվելու է հոկտեմբերի վերջին: 

Սարքի տեխնիկական առանձնահատկությունների վերաբերյալ պաշտոնական տվյալներ առայժմ չեն հրապարակվում: Եթե հավատանք պտտվող լուրերին, Nexus-ն ունենալու է 1440 x 2392 պիքսել թույլատրությամբ դիսփլեյ և աշխատելու է 2.65 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon պրոցեսորով:

Եթե նոր Nexus-ի վերաբերյալ տվյալները հավաստի են, ապա այն իր չափսերով սմարթֆոնների շուկայում զիջելու է միայն 6 դյույմանի դիսփլեյով Nokia Lumia 1520 մոդելին: