Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Որքան է Apple-ը ծախսում մեկ iPhone 6 կամ iPhone 6 plus արտադրելու համար
24/09/2014 12:13

Որքան է Apple-ը ծախսում մեկ iPhone 6 կամ iPhone 6 plus արտադրելու համար

IHS հետազոտական ընկերության հրապարակած տվյալների համաձայն iPhone 6 և 6 plus մոդելների արտադրությունը այնքան էլ թանկ չի նստում Apple ընկերության վրա: 16ԳԲ հիշողությամբ iPhone 6 մոդելի արտադրությունն արժեքնում է 200 դոլար, իսկ 128 ԳԲ հիշողությամբ մոդելը՝ 247 դոլար: iPhone 6 plus-ի 16 ԳԲ հիշողությամբ մոդելի արժեքը 216 դոլար է, իսկ 128 ԳԲ՝ 236 դոլար: Եթե հաշվի առնենք, որ վերոնշյալ մոդելների մանրածախ գները համապասխանաբար 649/849 դոլար և 749/949 դոլար են, ապա պարզ է դառնում, որ սարքավորումների արտադրության վրա ծախսվում է միայն վաճառքի գնի 30%-ը:

Սմարթֆոնների ամենաթանկ մասը մնում է էկրանը, որն արժնում է 45 և 52.2 դոլար: A8  պրոցեսորի արժեքը 20 դոլար է, NFC չիպն արժե 22 դոլար, տեսախցիկը՝ 17-18 դոլար, մարտկոցը՝ 3.5 և 3 դոլար, իսկ սարքավորման հավաքումն ու փորձարկումն արժե 11 դոլար: