Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple-ը վերջապես ներկայացրել է iPhone 6 և iPhone 6 plus սմարթֆոնները
10/09/2014 11:48

Apple-ը վերջապես ներկայացրել է iPhone 6 և iPhone 6 plus սմարթֆոնները

Ժամեր առաջ Apple-ը վերջապես ներկայացրել է իր շարժական սարքավորումների նոր սերունդը: Ինչպես և սպասվում էր միանգամից ներկայացվել է երկու սմարթֆոն՝ iPhone 6 և iPhone 6 plus, որոնք տարբերվում են չափով: Հիշեցնենք, որ Apple-ը 2007թ.-ի թողարկել iPhone-ը, 2008-ին՝ iPhone 3G-ն, 2009-ին՝ iPhone 3GS-ը, 2010թ.-ին՝ iPhone 4-ը, 2011թ.-ին iPhone 4S-ը, 2012թ.-ին՝ iPhone 5-ը, 2013թ.-ին iPhone 5C և iPhone 5S մոդելները:

Նոր iPhone 6-ի դիսփլեյի չափը 4.7″ է, ինչը նախկին iPhone-ին գերազանցում է 0.7″-ով, իսկ iPhone 6 plus-ի դիսփլեյի չափը 5.5″ է:  Երկու մոդելների դիսփլեյներն էլ Retina HD են: iPhone 6-ի դիսփլեյի կետային խտությունը 1334×750 (326ppi) Է: iPhone 6 plus-ի դեպքում այս ցուցանիշը 1920×1080 (401ppi) է: Երկու սմարթֆոնն էլ բավական բարակ են ստացվել, եթե iPhone 5s-ը 7.6մմ էր, ապա iPhone 6-ը՝ 6.9մմ, իսկ iPhone 6 plus-ը՝ 7.1մմ:

Սմարֆոնները զինված են քառամիջուկ A8 նոր 64-բիթ պրոցեսորով, որը 50%-ով ավելի էներգաարդյունավետ է, քան նախկին A7 պրոցեսորը: Այն նաև A7-ից չափերով փոքր է 25%-ով և զգալիորեն ավելի արագագործ:

Սմարթֆոնները երեք գույնի են՝ արծաթագույն, ոսկեգույն և մոխրագույն: Մոդելները կառաջարկվեն 3 տարբեր ծավալի ներքին հիշողությամբ՝ 16GB, 64GB և 128GB: Նոր iPhone-ների նախապատվերները կմեկնարկեն սեպտեմբերի 12-ից, իսկ վաճառքները՝ սեպտեմբերի 19-ից: ԱՄՆ բջջային օպերատորների հետ երկու տարվա պայմանագիր կնքելու դեպքում նոր սմարթֆոնների գները հետևայլն են՝ iPhone 6 – $199 – 16GB, $299 – 64GB և $399 – 128GB, իսկ iPhone 6 plus-ը ունի հետևայլ գները՝ $299 – 16GB, $399 – 64GB և $499 – 128GB:

Նշենք, որ երկու սմարթֆոնն էլ աշխատում են iOS 8 նոր օպերացիոն համակարգով, որը մի քանի օրից հասանելի կլինի նաև Apple-ի այլ սարքավորումների համար:

Այլ նորամուծություններից նշենք, որ սմարթֆոնների վրա տեղադրվել է բարոմետր, որը թույն կտա իմանալ, թե ծովի մակարդակից քանի մետրի վրա եք գտնվում: Սմարֆոններն աշխատում են բոլոր ժամանակակից կապի միջոցներով, անգամ VoLTE տեխնոլոգիայով: Տվյալների ներբեռնման արագությունը հասնում է մինչև 150 Մբիթ/վ: Apple-ը սմարֆոնների համար թողարկել է նաև բազմերանգ սիլիկոնե և կաշվե պատյաններ:

Զգալիորեն կատարելագրոծվել են սմարթֆոնների հիմնական և դիմային տեսախցիկները, ինչը թույլ է տալիս բոլորովին այլ որակի նկարներ ստանալ: Սմարթֆոնները կարող են նաև նկարել վայրկյանում 240 կադր արագությամբ տեսանյութեր, ինչը հնարավորություն է տալիս մի քանի անգամ դանդաղեցնել դիտվող նյութի ընթացքը:

Սմարթֆոնների հետ միասին ներկայացվել է Apple Pay շարժական վճարումների համակարգը, որն աշխատում NFC տեխնոլոգիայով և iWatch խելացի ժամացույցները, որոնց մասին մանրամասն տեղեկատվություն կներկայացնենք առաջիկայում: