Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Sony-ն ներկայացրել է Xperia Z3 սմարթֆոնների ու պլանշտների շարքը
05/09/2014 11:40

Sony-ն ներկայացրել է Xperia Z3 սմարթֆոնների ու պլանշտների շարքը

Բեռլինում ընթացող IFA 2014 ցուցահանդեսի շրջանակներում Sony-ն ներկայացրել է Xperia Z3 առաջատար սարքավորումների շարքը՝ Xperia Z3 սմարթֆոն, Xperia Z3 Tablet Compact պլանշետ և Xperia Z3 Compact փոքր չափսի սմարֆոն:

Սարքավորումների շարքում գլխավոր դերում է Xperia Z3 սմարթֆոնը, որը առաջիկա 12 ամիսների ընթացքում կներկայացնի Sony-ի ձեռքբերումներ ժամանակակից շարժական սարքավորումների ոլորտում:

Xperia Z3 սմարթֆոնը բավական բարակ է ստացվել՝ 7.35 մմ, այն պատված է մետաղյա շրջանակով, սակայն անկյունները պատված են պլաստիկով, որը հավելյալ պաշտպանություն է ապահովում սմարթֆոնի համար:

Սմարթֆոնի էկրանը Full HD է, տրամագիծը՝ 5.2″, իրականացված IPS տեխնոլոգայով: Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 20.7ՄՊ է, որի վրա տեղադրված է լայն բացվածքով Sony G Lens ոսպնյակը:

Սմարթֆոնի պրոցեսորը Qualcomm Snapdragon 801 է՝ 2.5ԳՀց հաճախականությամբ, օպերատիվ հիշողությունը 3ԳԲ է, իսկ ներքին հիշողությունը՝ 16ԳԲ, հնարավորություն կա նաև տեղադրելու մինչև 128ԳԲ ծավալով կրիչ:

Սմարթֆոնի վրա ավելացված է Remote Play տեխնոլոգիան, որը թույլ է տալիս օգտագործել սմարթֆոնը Sony PlayStation 4 խաղային կցորդի հետ միասին: Տեխնոլոգիան աշխատում է հետևյալ կերպ՝ Wi-Fi-ի միջոցով սմարթֆոնը կապ է հաստատում PS4-ի հետ, և օգտատիրոջը հնարավորություն տալիս խաղը խաղալ սմարթֆոնի միջոցով:

Xperia Z3-ը վաճառքում կհայտնվի այս տարվա աշնանը, գնի մասին դեռևս տեղեկություններ չկան:

Ինչպես նշեցինք, Sony-ն ներկայացրել է նաև Xperia Z Compact սմարթֆոնը, որը հիմնական տարբերությունը վերոնշյալ մոդելից այն է, որ սարքավորումն ավելի փոքր է՝ էկրանի անկյունագծի երկարությունը կազմում է 4.6″: Ներկայացվել են նաև Xperia Z3 Tablet Compact պլանշետները, որոնք կունենան 7-9″ էկրանի չափսեր: