Sony-ն ներկայացրել է Xperia Z3 սմարթֆոնների ու պլանշտների շարքը

Sony-ն ներկայացրել է Xperia Z3 սմարթֆոնների ու պլանշտների շարքը

Բեռլինում ընթացող IFA 2014 ցուցահանդեսի շրջանակներում Sony-ն ներկայացրել է Xperia Z3 առաջատար սարքավորումների շարքը՝ Xperia Z3 սմարթֆոն, Xperia Z3 Tablet Compact պլանշետ և Xperia Z3 Compact փոքր չափսի սմարֆոն:

Սարքավորումների շարքում գլխավոր դերում է Xperia Z3 սմարթֆոնը, որը առաջիկա 12 ամիսների ընթացքում կներկայացնի Sony-ի ձեռքբերումներ ժամանակակից շարժական սարքավորումների ոլորտում:

Xperia Z3 սմարթֆոնը բավական բարակ է ստացվել՝ 7.35 մմ, այն պատված է մետաղյա շրջանակով, սակայն անկյունները պատված են պլաստիկով, որը հավելյալ պաշտպանություն է ապահովում սմարթֆոնի համար:

Սմարթֆոնի էկրանը Full HD է, տրամագիծը՝ 5.2", իրականացված IPS տեխնոլոգայով: Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 20.7ՄՊ է, որի վրա տեղադրված է լայն բացվածքով Sony G Lens ոսպնյակը:

Սմարթֆոնի պրոցեսորը Qualcomm Snapdragon 801 է՝ 2.5ԳՀց հաճախականությամբ, օպերատիվ հիշողությունը 3ԳԲ է, իսկ ներքին հիշողությունը՝ 16ԳԲ, հնարավորություն կա նաև տեղադրելու մինչև 128ԳԲ ծավալով կրիչ:

Սմարթֆոնի վրա ավելացված է Remote Play տեխնոլոգիան, որը թույլ է տալիս օգտագործել սմարթֆոնը Sony PlayStation 4 խաղային կցորդի հետ միասին: Տեխնոլոգիան աշխատում է հետևյալ կերպ՝ Wi-Fi-ի միջոցով սմարթֆոնը կապ է հաստատում PS4-ի հետ, և օգտատիրոջը հնարավորություն տալիս խաղը խաղալ սմարթֆոնի միջոցով:

Xperia Z3-ը վաճառքում կհայտնվի այս տարվա աշնանը, գնի մասին դեռևս տեղեկություններ չկան:

Ինչպես նշեցինք, Sony-ն ներկայացրել է նաև Xperia Z Compact սմարթֆոնը, որը հիմնական տարբերությունը վերոնշյալ մոդելից այն է, որ սարքավորումն ավելի փոքր է՝ էկրանի անկյունագծի երկարությունը կազմում է 4.6": Ներկայացվել են նաև Xperia Z3 Tablet Compact պլանշետները, որոնք կունենան 7-9" էկրանի չափսեր:

Կարճ հասցե: geek.am/u/4326.html
Sony Պլանշետներ Սմարթֆոններ Xperia Z3 Smartphones Tablets

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS