Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Nako Games-ը թողարկել է Fashion Girl 2 խաղ-հավելվածը
01/09/2014 19:09

Nako Games-ը թողարկել է Fashion Girl 2 խաղ-հավելվածը

Նոր հայկական խաղ՝ համակարգչային և բջջային խաղերի ոլորտում

Սեպտեմբերին համակարգչային և բջջային խաղերի ոլորտը կհամալրվի “Fashion Girl 2” խաղով, որը նախագծում է հայկական Նեյքո Գեյմզը սկսնակ ընկերությունը: “Fashion Girl 2”-ում խաղացողը ստանձնում է մոդելի դեր, կարող է զգեստափոխվել, գնալ գեղեցկության սրահ, դիմահարդարվել, գնումներ կատարել: Տվյալ գործողություններն իրականացնելու համար խաղացողը պետք է հավաքի միավորներ՝ հաղթելով մրցումներում, ճիշտ պատասխանելով IQ թեստերին, առցանց մրցելով տարբեր մոդելների հետ և այլն: Խաղը բաղկացած է 6 մակարդակներից:

Ներկայումս օնլայն տարբեր շուկաներում առկա են Նեյքո Գեյմզը ընկերության 5 խաղ՝ Fashion Girl (1.000.000- ից ավել ներբեռնում), Fashion Girl Wedding (400.000-ից ավել ներբեռնում), The Gardener, Princess Cakes և Princess Cakes Christmas Edition խաղերը: Ընկերությունը ստեղծում է խաղեր տարբեր պլատֆորմերի համար՝ Windows Phone, Windows 8, Android, iOS-ը: Windows Phone շուկայում առաջին խաղերը թողարկելուց հետո 20 օրում ընկերությունը ունեցավ 100.000 ներբեռնում: 

Նեյքո Գեյմզը ընկերության պատմությունը մեկնարկում է 2012 թվականից, երբ 4 երիտասարդներ հանդիպել եմ mLab մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայում, համախմբվել մեկ գաղափարի շուրջ և ձևավորել թիմ: mLab-ը տեխնիկական և գործարար հմտությունների զարգացման, անձնական կապերի և հարաբերությունների ընդլայնման հարթակ է, որը նպաստում է մոբայլ լուծումները զարգացող բիզնեսում ներդնելու գործընթացին: mLab-ը մատուցում է նորարարության զարգացմանն աջակցող մի շարք ծառայություններ, այդ թվում՝ վերապատրաստման դասընթացներ, բիզնես մենթորինգ, հատկացնում է գաղափարի ձևավորման դրամաշնորհներ և համաֆինանսավորվող դրամաշնորհներ:

Հիշեցնենք, որ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագիրը (mLab ECA) իրականացնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ Համաշխարհային Բանկի, Ֆինլանդիայի կառավարության և «Նոկիա» ընկերության հետ համատեղ, որը եզակի հնարավորություն է Հայաստանի և տարածաշրջանի մոբայլ ծրագրերի ոլորտը զարգացնելու և համաշխարհային շուկաներում ոլորտի մրցունակությունը բարձրացնելու համար: