Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Facebook-ի բջջային տարբերակում հաղորդակցվելու միակ տարբերակը լինելու է Messenger հարթակը
30/07/2014 14:13

Facebook-ի բջջային տարբերակում հաղորդակցվելու միակ տարբերակը լինելու է Messenger հարթակը

Facebook-ն իր բջջային հավելվածից հեռացնելու է չաթը՝ ստիպելով օգտատերերին ներբեռնել Messenger-ը: Որոշ օգտատերեր արդեն ստացել են փոփոխությունների մասին ծանուցումը, իսկ մյուսներին չաթի ծառայությունները դեռևս հասանելի են: 

Հաղորդակցվելու այս նոր և ամենակարևորը՝ պարտադիր տարբերակն, անկասկած, դժգոհություն կառաջացնի սոցիալական ցանցի օգտատերերի մոտ, քանի որ շատերը միանգամայն անիմաստ են համարում Facebook-ի մի քանի հավելվածների ներբեռնեւմը: 

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին iOS, Android և Windows Phone օպերացիոն համակարգերի Messenger հավելվածը ենթարկվել է որոշ փոփոխությունների: Հին տարբերակից այն տարբերվում է, օրինակ, ձայնային զանգեր իրկանացնելու հնարավորությամբ: 

Ներկայումս Messenger հաղորդակցման հարթակի ծառայություններից օգտվուն է ամսական ավելի քան 200 միլիոն օգտատեր: