Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հիլթոն հյուրանոցում բանալիների փոխարեն հյուրերն օգտագործելու են սեփական սմարթֆոնները
30/07/2014 11:52

Հիլթոն հյուրանոցում բանալիների փոխարեն հյուրերն օգտագործելու են սեփական սմարթֆոնները

Մոտ ապագայում Հիլթոնում սենյակների դռները բացելու համար կիրառվելու է միանգամայն նոր տեխնոլոգիա: Բանալիների փոխարեն հյուրերն օգտագործելու են սեփական սմարթֆոնները: Սենյակ մուտք գործելու համար նրանցից կպահանջվի միայն սմարթֆոնն անցկացնել դռան դիմացով: Նոր համակարգի ներդրումը հյուրերին կազատի օրական մի քանի անգամ բանալիներն ընդունարանից վերցնելու անհրաժեշտությունից: 

Բջջային սարքերի միջոցով սենյակներ մուտք գործելու հնարավորությունից բացի նախատեսվում է ևս մի ֆունկցիա, որը թույլ կտա սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով պատվիրել և հանձնել հյուրանոցի համարները: Այդպիսով, հյուրերը, մուտք գործելով հյուրանոց, կարող են միանգամից բարձրանալ իրենց սենյակները: Հատուկ հավելվածի միջոցով նրանք կարող են նաև ազատ համարների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ, տեսնել սենյակների նկարները, ինչպես նաև պատվիրել հյուրանոցի յուրահատուկ սենյակներից որևէ մեկը: 

Սպասվում է, որ համակարգը մինչ 2016 թվականը ներդրված կլինի Հիլթոն հյուրանոցների ամբողջ ցանցում: