Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple App Store. Հայաստանից ամենաշատ ներբեռնվող անվճար հավելվածները – 20/07/14
21/07/2014 15:40

Apple App Store. Հայաստանից ամենաշատ ներբեռնվող անվճար հավելվածները – 20/07/14

Ներկայասցնում ենք iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումներով հայաստանցիների կողմից Apple App Store-ից ներբեռնվող առաջատար 5 անվճար հավելվածները 2014թ.-ի հուլիսի 20-ի դրությամբ:

iPhone – Առաջինը VK  հավելվածն է, որը կարճատև ընդմիջումից հետո կրկին հասանելի է App Store-ում: Երկրորդը Lion Simulator խաղն է, որը հնարավորություն է տալիս կառավարել 3D առյուծին: Երրորդ հորիզոնականում է Viber հաղորդակցման հարթակը: Ուշադրության է արժանի այն փաստը, որ հուլիսի 20-ի դրությամբ ամենաշատ ներբեռնվող հավելվածների ընդհանուր ցուցակի 4-րդ և 5-րդ հոիզոնականները զբաղեցնում են հայկական հավելվածներ: 4-րդում Varord հավելվածն է, որը կարճ ժամանակում կօգնի պատրաստվել վարորոդական տեսական քննությանը: Հնգյակը եզրափակում է Armenian Navigator հավելվածը, որը տեղեկատվություն է տրամադրում աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայկական թանգարանների, հուշարձանների, քանդակների, տաճարների, զբոսայգիների և մի շարք այլ տեսարժան վայրերի վերաբերյալ:

iPad – Առաջինը Flashlight լուսավորման համար նախատեսված հավելվածն է: Երկրորդ հորիզոնականում Dino Hunter: Deadly Shores խաղն է: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Princess LIPS Salon աղջիկների համար նախատեսված խաղը: Չորրորդում Marvel Origins հավելվածն է, իսկ հնգյակը եզրափակում է Lion Simulator-ը: 

Առաջատար 5 հայկական հավելվածները հետևյալն են.

iPhone – 1. Varord` վարորդկաան տեսական քննությանը նախապատրաստող հավելված: 2. Armenian Navigator`  հայկական տեսարժան վայրերի ուղեցույց: 3. Armenian Radio Player` ռադիոալիքների հայկական հավելված: 4. Arm Keyboard` հայկական տառեր iOS-ի համար: 5. Armenian English dictionary` հայերեն-անգլերեն բառարան:

iPad – 1. Blot Club` Բազար Բլոտ թղթախաղի հայկական հայտնի հարթակի հավելված: 2. Armenian Books՝ հայկական գրադարան: 3. TVRT.am` հեռուստատեսային հավելված: 4. Vitamin Club` Վիտամին ակումբի պաշտոնական հավելված: 5. Police Cameras – Armenia` հավելված, որը զգուշացնում է մոտակայքում գտնվող տեսախցիկների մասին: