Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google Analytics հավելվածը վերջապես հասանելի է նաև iPhone-ի համար
18/07/2014 23:36

Google Analytics հավելվածը վերջապես հասանելի է նաև iPhone-ի համար

Google ընկերությունը վերջապես թողարկեց Google Analytics հավելվածի նաև iOS տարբերակը: 

Ինչպես Android տարբերակը, iPhone-ի համար նախատեսված հավելվածը նույնպես թույլ է տալիս օգտատերերին հետևել իրենց վեբ կայքերի վերլուրությունը՝ ներառյալ այցելությունների քանակն ու բնույթը:  

Հարկ է նշել, որ ավելի վաղ App Store-ում կարելի էր գտնել հավելվածներ, որոնք տեղեկատվություն էին տրամադրում Google Analytics-ից, սակայն այդ գործընթացը բավականին երկար ժամանակ էր պահանջում: 

Google-ը շարունակում է ընդլայնել իր ծառայությունների ինտեգրացիան iOS հարթակում՝ iPhone և iPad սարքերի օգտատերերին փաստացի ընձեռելով այն նույն հնարավորությունները, որոնցից օգտվում են Android սարքերի օգտատերերը: 

Google Analytics-ն արդեն հասանելի է App Store հավելվածների առցանց խանութում: