Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Microsoft-ը հրաժարվել է զբաղվել Android սմարթֆոնների մշակմամբ
18/07/2014 16:02

Microsoft-ը հրաժարվել է զբաղվել Android սմարթֆոնների մշակմամբ

Microsoft–ն օրերս անսպասելի որոշում է կայացրել, որի համաձայն դադարեցվելու է Android օպերացիոն համակարգով աշխատող Nokia X-ի մշակումը: Այս մասին հայտնել է ընկերության տնօրեն Սատյա Նադելլան: Այդուհանդերձ, բրենդը պահպանելու է իր գոյությունն ու ամենայն հավանականությամբ դառնալու է Lumia սմարթֆոնների շարքի՝ Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող և համապատասխան դիզայնով հերթական մոդելը: 

Որոշումը բավականին անսպասելի էր, քանի որ Android օպերացիոն համակարգով առաջին Nokia սմարթֆոնը թողարկվել էր ընդամենը կես տարի առաջ, իսկ բոլորովին վերջերս ներկայացվել էր Nokia X2 մոդելը: Սակայն, հաշվի առնելով բազմաթիվ սպառողների դժգոհությունն այս սարքերի նկատմամբ, նախագծի այսպիսի ընթացքը կարելի է համարել որպես դրա ձախողման ընդունում: