Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. Լավագույն գաղափարի մրցույթ ուղղված My Beeline Armenia բջջային հավելվածի կատարելագործմանը
16/07/2014 15:50

Beeline. Լավագույն գաղափարի մրցույթ ուղղված My Beeline Armenia բջջային հավելվածի կատարելագործմանը

Beeline–ը հայտարարում է լավագույն գաղափարի մրցույթ ուղղված My Beeline Armenia բջջային հավելվածի կատարելագործմանը։ Մրցույթին կարող են մասնակցել ինչպես բովանդակային այնպես էլ ծրագրային ապահովմանն ուղղված առաջարկներն, իսկ լավագույն գաղափարի հեղինակը  Beeline–ի կողմից որպես մրցանակ կստանա Samsung Galaxy S4 հեռախոս։  Մասնակիցներն իրենց առաջարկները կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի օգոստոսի 31–ը։

«Նախորդ ամիս մենք ներկայացրեցինք My Beeline Armenia բջջային հավելվածը։ Այն ներբեռնել են ավելի քան 4000 անգամ և հավելվածը շատ հայտնի է մեր բաժանորդների շրջանում։ Մենք չափազանց կարևորում ենք Beeline բաժանորդների կարծիքը և հայտարարում ենք մրցույթ՝ նպատակ ունենալով էլ ավելի կատարելագործել այդ հավելվածը։ Ուրախ եմ, որ հնարավորություն կա Beeline բաժանորդների հետ համատեղ մեր ծառայությունները դարձնել ավելի պարզ և հարմար»,– նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Բջջային հավելվածը կարող է տեղադրվել iOs, Android Windows և Symbian օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների, պլանշետների և այլ սարքավորումների վրա։ Նշենք, որ 2014 թ.–ի հուլիսի 25–ից ի վեր My Beeline Armenia բջջային հավելվածը բեռնվել է Android օպերացիոն համակարգի օգտատերերի կողմից 1941 անգամ, iOS համակարգի օգտատերերի կողմից 1780 անգամ, իսկ Windows համակարգում՝ 218 անգամ։

Այս պահի դրությամբ Play Store–ում կա 83 մեկնաբանություն, 70 օգտատեր բջջային հավելվածը գնահատել են  հնարավոր ամենաբարձր միավորով։ Top Free համակարգում My Beeline Armenia–ն 500 հավելվածների շարքում զբաղեցնում է 189–րդ հորիզոնականը։

 Հավելվածի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, իսկ մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով այս հղմանը
https://www.facebook.com/beeline.am/app_167969729896883