Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Samsung Galaxy Note 4-ը կարող է զինվել աչքի ծիածանաթաղանթի սկաներով
15/07/2014 12:30

Samsung Galaxy Note 4-ը կարող է զինվել աչքի ծիածանաթաղանթի սկաներով

Օրերս Samsung ընկերությունն իր Twitter-ի SamsungExynos օգտահաշվում տեղադրել է լուսանկար, որում պատկերված ֆաբլեթի էկրանի վրա կարելի է տեսնել մարդու աչք, որից աջ գտնվում է վճարման համար նախատեսված կոճակը: 

Կարելի է ենթադրել, որ Samsung ընկերությունը Galaxy Note 4-ում մտադիր է ինտեգրել PayPal վճարային համակարգը, որը Galaxy S5 սմարթֆոնում մատնահետքի սկաների միջոցով թույլ է տալիս ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնել: Galaxy Note 4-ում մատնահետքին հավանաբար փոխարինելու է աչքի ծիածանաթաղանթը: 

Մյուս կողմից կանխատեսվում է, որ սարքն ունենալու է 3.68 Մպ դիմային տեսախցիկ, և հարց է առաջանում, թե արդյո՞ք այն կբավարարի ծիածանաթաղանթի սկանավորումն իրականացնելու համար: Այս ամենի մասին հստակ պատկերացում կկազմենք սեպտեմբերին կայանալիք IFA ցուցահանդեսի ժամանակ: