Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
TOEFL Grammar հավելվածն օգնում է կատարելագործել անգլերենի իմացությունը
15/07/2014 10:52

TOEFL Grammar հավելվածն օգնում է կատարելագործել անգլերենի իմացությունը

Ցանկացած լեզվի քերականությունն առանց պարապմունքների կարող է բարդ և անհասկանալի թվալ: TOEFL Grammar Practice հավելվածը կարող է բավականին օգտակար լինել այդ հարցում:

Հավելվածը ստեղծված է օգտատերերին բազմազան հարցերի և առաջադրանքների միջոցով պատրաստելու անգլերենի՝ որպես օտար լեզվի քննության: Մեծ ուշադրություն է հատկացվել մասնավորապես քերականության բաժնին: Հավելվածը կարող է օգտակար լինել թե՛ նրանց համար, ովքեր պատրաստվում են ընդունվել համալսարան, և թե՛ նրանց համար, ովքեր պարզապես ցանկանում են կատարելագործել լեզվի իմացությունը: 

TOEFL Grammar-ն իր մեջ ներառում է 240 քերականական հարց, 40 հարց, որոնց պատասխաններից պետք է բացառել սխալ տարբերակն ու 240 հարց, որոնց պատասխաններից պետք է ընտրել ճիշտ տարբերակը: Այս մեխանիզմն օգնում է հասկանալ, թե որքանով է օգտատերը տիրապետում լեզվին:

Պատասխանն ընտրելուց անմիջապես հետո օգատատերը կարող է իմանալ՝ արդյո՞ք ճիշտ է պատասխանել հարցին, թե՞ ոչ: Ցանկացած արդյունքի դեպքում տրվում է համապատասխան բացատրություն, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել սխալներն ու հետագայում շտկել դրանք:

TOEFL Grammar-ը կարելի է 0.99 ԱՄՆ դոլարով ներբեռնել App Store-ից: Այն շատ ավելի մատչելի է, քան թեստերի նախապատրաստման համար նախատեսված նմանատիպ ցանկացած այլ հավելված: