Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
CBC FIFA World Cup հավելվածի ներբեռնումների քանակը հատել է մեկ միլիոնի սահմանը
09/07/2014 13:28

CBC FIFA World Cup հավելվածի ներբեռնումների քանակը հատել է մեկ միլիոնի սահմանը

Ինչպես երևում է, կանադացիները բավականին ակտիվ են հետևում Բրազիլիայում ընթացող ֆուտբոլային իրադարձություններին: Այդ մասին է վկայում Canadian Broadcasting Corporation ընկերության FIFA World Cup հավելվածի ներբեռնումների քանակը, որն օրերս հատեց մեկ միլիոնի սահմանը: 

Ֆրանսերեն և անգլերեն լեզուներով Android և iOS հարթակների համար նախատեսված անվճար հավելվածը թույլ է տալիս ուղիղ միացմամբ հետևել յուրաքանչյուր խաղին: Բացի այդ, օգտատերը կարող է ընտրել, թե որ անկյան տակ դիտել խաղը: 

FIFA World Cup-ը դարձել է App Store և Google Play առցանց խանութների ամենաճանաչված հավելվածը: Առաջնության մեկնարկից ի վեր կանադացի երկրպագուներն ավելի քան 10 միլիոն ժամ են անցկացրել՝ դիտելով հավելվածի վիդեոկոնտենտը: Իսկ մինչ օրս կանադացի դիտորդների ընդհանուր թիվը կազմել է 30 միլիոն: