Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ահա, թե ինչպես է BlackBerry-ն նկարագրում քառակուսի հեռախոսի առավելությունը
09/07/2014 12:35

Ահա, թե ինչպես է BlackBerry-ն նկարագրում քառակուսի հեռախոսի առավելությունը

«Քառակուսի հեռախոսներն ավելի լավն են, քան ուղղանկյունները»,- թերևս այսպես է կարծում BlackBerry-ն: 

Ընկերությունը փորձում է բացատրել, թե ինչով է իր նոր`Passport սմարթֆոնն առավել մյուսներից: Այն ունի քառակուսի տեսք, մեծ էկրան և հսկայական չափսեր: Սարքի 4.5 դյույմանի դիսփլեյը կրկնակի մեծ է iPhone 5S-ի դիսփլեյից: 

«Մեծ էկրանը նպաստում է հարմարավետ ընթերցանությանը»,- նշում է BlackBerry-ն: 

Որպես հիմք ընդունելով ակադեմիական տիպաբանությունը՝ գրքի յուրաքանչյուր տողում սիմվոլների օպտիմալ քանակը կազմում է 66 սիմվոլ: Ուղղանկյուն հեռախոսներում մեկ տողն ընդգրկում է 40 սիմվոլ, իսկ BlackBerry Passport-ը ներառելու է 60-ը: 

Հեռախոսի ստեղնաշարում բաց են թողնվել «Caps» և «Shift» կոճակները: Ընկերությունն այդ որոշումը բացատրում է նրանով, որ վերը նշված կոճակների բացակայությունը թույլ է տալիս ավելի արագ և արդյունավետ հավաքել տեքստը, քանի որ այս դեպքում վիրտուալ ստեղնաշարն ամբողջությամբ չի ծածկում հեռախոսի էկրանը: 

Passport-ը վաճառքում սպասվում է այս տարվա աշնանը, սակայն գնի մասին մանրամասներ առայժմ չեն հրապարակվում: