Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Յուրաքանչյուր 6-րդ կին պատրաստ է իր լավագույն ընկերոջը փոխարինել սմարթֆոնով
08/07/2014 18:05

Յուրաքանչյուր 6-րդ կին պատրաստ է իր լավագույն ընկերոջը փոխարինել սմարթֆոնով

Ամերիկայի Միացյալ Նահանգներում գիտնականներն իրենց հետազոտության շրջանակներում անցկացրել են հարցում, որին մասնակցել են 500-ից ավել մարդիկ, ովքեր օգտվում են սմարթֆոններից և պլանշետներից: Սոցիալական հարցման արդյունքում պարզվել է, որ մասնակիցների 74%-ն օրվա ընթացքում ընդհանրապես չի բաժանվում իր սմարթֆոնից, իսկ 60%-ն անգամ քնած ժամանակ է սարքն իր մոտ պահում: 

Երբ հարցման մասնակիցներին 100 ԱՄՆ դոլար առաջարկեցին մեկ օրով հեռախոսից բաժանվելու դիմաց, նրանք մերժեցին առաջարկը: 

Վիճակագրությունը նաև ցույց է տվել, որ յուրաքանչյուր 6-րդ կին ավելի շուտ մեկ շաբաթով կհրաժարվի իր մտերիմ ընկերոջ հետ շփումից, քան սմարթֆոնից: 

Հարցմանը մասնակցած 16-20 արիքային խմբի իգական սեռի ներկայացուցիչները երկու անգամ ավելի շատ են օգտվում հեռախոսներից, քան մյուսները: 

Հավելենք, որ ամերիկացիների մեծամասնությունը՝ 86%-ը, հեռախոսներն օգտագործում են հիմնականում տեքստային հաղորդագրություններ ուղարկելու նպատակով: