Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Cinematic-ը համալրվել է նոր ֆունկցիաներով և հասանելի է դարձել նաև iPad-ի համար
26/06/2014 11:40

Cinematic-ը համալրվել է նոր ֆունկցիաներով և հասանելի է դարձել նաև iPad-ի համար

Hipstamatic-ի կողմից մշակված Cinamatic հավելվածը, որը հնարավորություն է տալիս նկարահանել կարճ ֆիլմեր, մշակել դրանք, այնուհետև տեղադրել Facebook-ում, Instagram-ում, ինչպես նաև Vine ծառայությունում, այժմ հասանելի է նաև iPad-ներում: 

Հավելվածն անցյալ ամսա սկզբին թողարկվել էր iPhone-ի և iPod-ի համար, իսկ այժմ այն կարելի գտնել նաև iPad-ում և iPad mini-ում: 

Cinematic-ի վերջին թարմացումը՝ 1.1 տարբերակը, համալրվել է մի քանի օգտակար ֆունկցիաներով: Այժմ այն հնարավորություն է տալիս ցանկացած պատրաստի տեսանյութ ներբեռնել սարքից և հավելվածի գործիքներով մշակել այն, ավելացնել երաժշտական ստեղծագործություն: Մեկ այլ թարմացում է տարբեր տեսանյութերն իրար միացնելու հնարավորությունը, ինչպես նաև ամբողջական տեսանյութի մասնատումը: Այդպես հնարավոր կլինի տարանջատել ոչ պիտանի հատվածներն ու հեռացնել դրանք: