Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Խաղային հավելվածներն ապահովում են Google Play-ի շահույթի 90%-ը
25/06/2014 20:59

Խաղային հավելվածներն ապահովում են Google Play-ի շահույթի 90%-ը

AppAnnie-ի կողմից հրապարակված հետազոտության համաձայն այս տարվա առաջին եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Google Play-ում տեղադրված հավելվածների քանակն աճել է 1.5 անգամ: Ներբեռնումների քանակը նույնպես աճել է 50%-ով, իսկ հավելվածների եկամտաբերությունն աճել է 2 անգամ:

Հատկանշական է, որ հավելվածների շահույթի 98%-ը բաժին է ընկնում «պայմանականորեն» անվճար հավելվածներին` ներբեռնվում են անվճար, սակայն հավելվածի մեջ պարունակում են վճարովի ծառայություններ: Սա հիմնականւոմ վերաբերում է խաղերին:

Մասնավորապես պետք է նշել, որ խաղերին բաժին է ընկնում Google Play-ի ներբեռնումների 40%-ը և հավելվածների բերած ընդհանուր շահույթի 90%: