Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Microsoft-ը ներկայացրեց իր առաջին Android սմարթֆոնը՝ Nokia X2-ը
25/06/2014 15:38

Microsoft-ը ներկայացրեց իր առաջին Android սմարթֆոնը՝ Nokia X2-ը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Nokia X2-ը՝ Microsoft ընկերության կողմից թողարկված Android ծրագրային հիմքով առաջին սմարթֆոնը: Չնայած Microsoft-ն ավելի վաղ հայտարարել էր, որ այլևս չի օգտագործելու «Nokia» անվանումը՝ այսօր ևս մեկի ականատեսը դարձանք:

Սարքն արժենալու է մի փոքր ավելի թանկ, քան նախորդ մոդելը, ունենալու է համեմատաբար ավելի մեծ դիսփլեյ և աշխատելու է 1.2 ԳՀց հաճախականությամբ Snapdragon պրոցեսորով: Nokia X2-ը նույնպես վառ կորպուսներ է ստացել, ինչպես նաև հագեցած է Microsoft-ի մի շարք ծառայություններով՝ ներառյալ Skype-ը, Outlook-ը, Here Maps-ը, OneDrive-ն ու իհարկե Android հավելվածները:  

X2-ն աշխատում է միաժամանակ 2 սիմ քարտերով, որը ևս կարևոր առանձնահատկություն է սմարթֆոնների շուկայում, որտեղ Microstoft-ի կարծիքով, բազմաթիվ Android հավելվածներով ու համեմատաբար ավելի ցածր գնով Nokia X-ն ավելի մրցունակ է, քան Windows Phone ծրագրային հարթակը: