Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Android և Windows սմարթֆոններում այսուհետ նույնպես կգործի «մահացու կոճակ» ֆունկցիան
24/06/2014 19:50

Android և Windows սմարթֆոններում այսուհետ նույնպես կգործի «մահացու կոճակ» ֆունկցիան

Հետևելով Apple-ի օրինակին, որը iOS 7 օպերացիոն համակարգում ավելցարեց «kill switch» ֆունկցիան՝ Android և Windows ծրագրային հարթակներով սմարթֆոնները նույնպես «կզինվեն» հակաառևանգման համակարգով: Այս մասին համաձայնագիր է ստորագրվել Microsoft և Google ընկերությունների կողմից: 

Հակաառևանգման ֆունկցիայի հիմնական իմաստը կայանում է նրանում, որ սմարթֆոնն առևանգելու դեպքում այն տիրոջը հնարավորություն է տալիս ջնջել ամբողջ պարունակությունն ու կոդավորել սարքը՝ անհնարին դարձնելով հետագա օգտագործումը: Apple ընկերության փորձը ցույց է տալիս, որ «kill switch»-ն ավելացնելուց հետո Նյու Յորքում iPhone-ների գողության քանակը 20%-ով նվազել է: