Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Արմենտելը գործարկել է MyBeeline մոբայլ հավելվածը
19/06/2014 20:17

Արմենտելը գործարկել է MyBeeline մոբայլ հավելվածը

Արմենտելը գործարկել է MyBeeline անվճար հավելվածը iOS, Android և Windows Phone սմարթֆոնների և պլանշետների համար: Հավելվածն իրենից ներկայացնում է օգտակար գործիքների հավաքածու, որոնք թույլ են տալիս Beeline-ի հաճախորդներին սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով կարգավորել իրենց ծառայությունները:

Անձնական գրասենյակի միջոցով բաժանորդներին հնարավորություն է տրվում կառավարելու իրենց տվյալները, տեղեկություններ ստանալ ծառայությունների և սակագնային փաթեթների մասին, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ծառայությունները, ծանոթանալ նոր առաջարկներին և Beeline-ի նորություններին, կատարել օնլայն վճարում Beeline բջջային և ֆիքսված կապի ինչպես նաև ինտերնետի համար:

Հավելվածը Beeline-ի կողմից պաշտոնապես կներկայացվի վաղը` ԴիՋիՏեք Բիզնես Ֆորումի շրջանակներում: Սակայն այն արդեն հասանելի է Հավելվածների հիմնական հարթակներում, ներբեռնումների համար կարող եք օգտվել ներքոնշյալ հղումներից:

Նշենք, որ մինչ այժմ Հայաստանի տարածքում գործող Բջջային օպերատորներից միայն Օրանժ Արմենիան էր գործարկել իր բջջային հավելվածը` My Orange Armenia: Կարծում ենք, որ Վիվասել-ՄՏՍ-ի կողմից ևս նման հավելվածի գործարկումը չի ուշանա:

Android – Play Store, .apk

iOS –  App Store

Windows Phone – Marketplace