Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Amazon-ը ներկայացրեց 3D դիսփլեյով Fire Phone սմարթֆոնը
19/06/2014 21:00

Amazon-ը ներկայացրեց 3D դիսփլեյով Fire Phone սմարթֆոնը

Amazon ընկերության տնօրեն Ջեֆֆ Բեզոսը ներկայացրեց 3D դիսփլեյով Fire Phone սմարթֆոնը: Դիմային չորս տեսախցիկների և Dynamic Perspective տեխնոլոգիայի միջոցով սարքը վերահսկում է օգտատիրոջ գլխի դիրքն ու արձագանքում շարժումներին`զգալիորեն ուժգնացնելով 3D էֆեկտը: Տեսախցիկներն աշխատում են անգամ բացարձակ մթության մեջ:

Fire Phone-ը ստացել է IPS մատրիցայով, 1280х720 պիքսել թույլատրությամբ և Gorilla Glass պաշտպանիչ ծածկույթով 4.7 դյույմանի էկրան, 2 Գբ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև 2.2 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր:

Սմարթֆոնն աշխատում է Fire OS 3.5.0 օպերացիոն համակարգով: Ինչպես նշում են Amazon-ի ներկայացուցիչները, այն Android օպերացիոն համակարգի կատարելագործված տարբերակն է:

Սարքի ևս մի առավելություն է FireFly տեխնոլոգիան՝ երգերի, լուսանկարների, գրքերի, հեռախոսահամարների և մի շարք այլ օբյեկտների ճանաչման ֆունկցիա, որն ակտիվանում է ամեն անգամ, երբ տեսախցիկն ուղղվում է դեպի օբյեկտը: FireFly կոճակը սեղմելու դեպքում սմարթֆոնը նկարում է օբյեկտը, փորձում է գտնել այն համացանցում և առաջարկում ձեռք բերել Amazon առցանց խանութից: