Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google Now-ն առաջարկում է Gmail նամակագրության վրա հիմնված նոր օրացույց
13/06/2014 13:55

Google Now-ն առաջարկում է Gmail նամակագրության վրա հիմնված նոր օրացույց

Google Now-ն մտադիր է ավելի խելացի դարձնել իր օրացույցը՝ որպես իրադարձությունների հիմք ընդունելով օգտատերերի նամակագրությունից ստացված տեղեկատվությունը:

Եթե, օրինակ, Դուք շաբաթվա ընթացքում աշխատանքից հետո հանդիպելու առաջարկով նամակ եք գրում Ձեր ընկերներին, Google Now-ն ֆիքսում է անհրաժեշտ տեղեկատվությունը Gmail-ում, հատուկ իրադարձություն է ձևավորում և առաջարկում ավելացնել այն Ձեր օրացույցում: Նույն տրամաբանությամբ Google Now-ն կարողանում է ֆիքսել Ձեր առաջիկա չվերթի և հյուրանոցի հաստատումը, որը նույնպես իրականացվում է  Gmail-ի միջոցով:

Android Police կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ օրացույցի նոր տարբերակը դեռևս քչերին է հասանելի: Իսկ, նրանք, ովքեր չունեն այս ծառայության կարիքը, կարող են պարզապես ապաակտիվացնել այն կարգավորումներում: