Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հունիսի 18-ին Amazon-ը կարող է 3D էկրանով սմարթֆոն ներկայացնել
12/06/2014 20:06

Հունիսի 18-ին Amazon-ը կարող է 3D էկրանով սմարթֆոն ներկայացնել

Amazon-ն իր Twitter-ի էջում հայտնել է այն մասին, որ հունիսի 18-ին ընկերության գործադիր տնօրեն Ջեֆֆ Բեզոսը նոր պրոդուկտ է ներկայացնելու: Թվիթը ներառում էր մի նկար, որի վրա երևում էր Amazon-ի տարբերանշանով բարակ սև գադջեթի մի մասնիկ: Չնայած հաղորդագրության մեջ ոչ մի հստակ բան չէր ասվում՝ լրատվամիջոցները գրեթե համոզված են, որ խոսքը 3D էկանով սմարթֆոնի մասին է:

Սմարթֆոնի անվանումն ու տեխնիկական առանձնահատկությունները դեռևս հայտնի չեն, սակայն ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ սարքն աշխատելու է Android օպերացիոն համակարգի հատուկ թողարված տարբերակով, ունենալու է 4.7 դյույմանի 720p HD էկրան և 2 Գբ օպերատիվ հիշողություն: Հիմնական տեսախցիկի թույլատրությունը կազմելու է 13 Մպ, իսկ սարքի աշխատանքի հիմքում ընկած է լինելու Qualcomm Snapdragon պրոցեսորը:

Ավելի վաղ ասվել էր, որ Amazon-ն իր նոր սմարթֆոնը պաշտոնապես ներկայացնելու է հունիսին, իսկ վաճառքում այն հասանելի է լինելու սույն թվականի սեպտեմբերին: