Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Amazon-ը կարծես թե «անհավանական» սմարթֆոն է թողարկում
07/06/2014 15:12

Amazon-ը կարծես թե «անհավանական» սմարթֆոն է թողարկում

Օրերս ընկերության կողմից մի տեսանյութ է ներկայացվել, որտեղ Amazon-ը հայտարարում է հունիսի 18-ին կայանալիք միջոցառման մասին, որի ընթացքում պետք է ցուցադրվի նոր սարքավորում, որի մասին ոչինչ չի ասվում: Տեսանյութում միայն ցուցադրվում են այն մարդկանց դեմքերը, զգացումները և մեկնաբանությունները` ովքեր տեսնում կամ օգտվում են ներկայացվելիք սարքավորումից: Նշենք, որ մարդիկ հիմնականում զարմանք և հիացում են արտահայտում:

Համացանցում տարածված լուրերի համաձայն խոսքը գնում է Amazon-ի կողմից թողարկվելիք սմարթֆոնի մասին: Պետք է նշել, որ վաղուց էին լուրեր շրջանառվում այն մասին, որ Amazon-ը պատրաստվում է սմարթֆոն թողարկել, սակայն դրանք այդպես էլ ենթադրությունների մակարդակին էին մնում:

Կարծիքներ կան, որ խոսքը չի գնում հասարակ սմարթֆոնի մասին, Amazon-ը պատրաստվում է թողարկել սմարթֆոն, որն ունի լայն 3D հնարավորություններ, ստեղծում է լրացված իրականություն, օգտագործում ներտարածային GPS, և ամենակարևորը` այս ամենն ուղղված է նրան, որպեսզի օգտագործողը կարողանա հարմար կերպով առևտուր անել Amazon-ի հարթակից:

Իհարկե սրանք ենթադրություններ են, իսկ իրականությունն իմանալու համար պետք է պարզապես սպասել ևս 11 օր: