Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Այսուհետ Google-ը կզգուշացնի կայքի «հիմար կառուցվածքով» բջջային տարբերակի մասին
06/06/2014 16:36

Այսուհետ Google-ը կզգուշացնի կայքի «հիմար կառուցվածքով» բջջային տարբերակի մասին

Հաճախ է պատահում, երբ բջջային սարքերի միջոցով համացանց ենք մուտք գործում, Google-ով որևէ բան ենք փնտրում, այնուհետև սեղմում բերված արդյունքներից հենց առաջինի վրա և ի  վերջո հայտնվում կայքի գլխավոր էջում:

Նման բաների պատճառը կայքի ոչ ճիշտ կառուցվածքն է, որն ադապտացված չէ բջջային սարքերին: Արդյունքում, անհրաժեշտ էջը բացելու փոխարեն, կայքն օգտատերերին տեղափոխում է իր գլխավոր էջ:

Google-ն այժմ փորձում է լուծում տալ սույն խնդրին: Այսուհետ, երբ օգտատերերը համացանց մուտք գործեն բջջային սարքերի միջոցով և փորձեն սեղմել որևէ «կասկածելի» հղման վրա, կհայտնվի դրա վերաբերյալ զգուշացումով պատուհան: Իսկ եթե օգտատերերն այնուամենայնիվ ցանկանան մուտք գործել կայք, անհրաժեշտ կլինի սեղմել պատունի վրա հայտնված «Try anyway» կոճակը:

Արդյո՞ք այս լուծումն իդեալական է: Գուցե և ոչ, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ այս խնդրի համար լուծումներ փնտրելը չի դասվում Google-ի պարտականությունների շարքին: