Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
MNP ծառայության միջոցով Beeline է տեղափոխվել 2881 այլ օպերատորների բաժանորդ
03/06/2014 20:10

MNP ծառայության միջոցով Beeline է տեղափոխվել 2881 այլ օպերատորների բաժանորդ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ամփոփում է շարժական կապի համարների տեղափոխելիության (MNP) ծառայության արդյունքները։ MNP ծառայությունը մեկնարկել է սույն թվականի ապրիլի 1–ին  և հնարավորություն է ընձեռում դառնալ Հայաստանում գործող ցանկացած օպերատորի բաժանորդ՝ պահպանելով բջջային հեռախոսահամարը և կոդը։

Սկսած սույն թվականի ապրիլի 1-ից մինչև օրս Beeline ցանց են տեղափոխվել 2881 բաժանորդ։ Ավելին, 7 տասնյակից ավել բաժանորդ օգտվել է համարների տեղափոխելիության ծառայությունից, սակայն կրկին վերադարձել է մեր ցանց և այժմ օգտվում է «ԱրմենՏել» ընկերության ծառայություններից։

«Ինձ համար շատ ուրախալի է այն հանգամանքն, որ Beeline ցանցին միանում են թվով ավելի շատ բաժանորդներ  քան հեռանում են։ «Պարզ, հարմար, Քեզ համար» ահա այն կարգախոսը, որով մենք առաջնորդվում ենք ինչպես սպասարկման, այնպես էլ սակագների և ծառայությունների մատուցման ժամանակ։ Ավելին, մենք ոչ միայն փորձում ենք առավելագույնս բավարարել յուրաքանչյուր հաճախորդի պահանջ, այլ անում ենք հնարավոր ամեն ինչ նրան դրական և վառ զգացմունքներ պարգևելու համար։ Այս ամենի վառ օրինակն է այս ֆլեշ մոբը, որին մասնակցում են նաև մեր ընկերության աշխատակիցները։ Համոզված եմ, որ տպավորությունները դրական են լինելու, իսկ Beeline բաժանորդների թիվը միմիայն շարունակելու է աճել»,- նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ դառնալով Beeline բաժանորդ` հաճախորդը կարող է չանհանգստանալ հաշվեկշռի գործունեության ժամանակահատվածի, ինչպես նաեւ  SIM–քարտի վավերականության մասին։ Քանի դեռ բաժանորդի հաշվեկշռին կա գումար նրա հաշվեկշիռն երբեք չի զրոյանա, իսկ SIM-քարտը կլինի մշտապես ակտիվ։ «ԱրմենՏել»–ը Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորն է՝  հաճախորդների սպասարկման  ամենամեծ ցանցով։ Beeline բաժանորդների տրամադրության տակ է Երեւանում 25 վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, մարզերում՝ 55 գրասենյակ եւ 135 դիլերական սպասարկման կետ ողջ հանրապետությունում։ «ԱրմենՏել»–ի բաժանորդ դառնալու առավելությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.beeline.am կայք։