Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
WWDC կոնֆերանսի շրջանակներում ներկայացվել է iOS 8 օպերացիոն համակարգը
03/06/2014 09:55

WWDC կոնֆերանսի շրջանակներում ներկայացվել է iOS 8 օպերացիոն համակարգը

WWDC 2014 կոնֆերանսի շրջանակներում Apple ընկերությունն ի վերջո ներկայացրեց բոլորի կողմից այդքան սպասված բջջային օպերացիոն համակարգի նոր՝ iOS 8 տարբերակը: Ինչպես և ենթադրվում էր, հարթակի դիզայնը էական փոփոխությունների չի ենթարկվել, սակայն նոր ֆունկցիոնալ հնարավորությունները թույլ են տալիս խոսել կատարված աշխատանքի հսկայական ծավալների մասին:

Եվ այսպես, տեսնենք թե ինչ է օգտատերերին առաջարկում iOS 8-ը:

Առաջին այդքան սպասված նորամուծությունը ինտերակտիվ ծանուցումներն են: Այսուհետ հավելվածները, որոնցից ծանուցումներ են ստացվել, կարելի է բացել ծանուցումների Կենտրոնից: Մի շարք գործողություններ հնարավոր կլինի իրականացնել անմիջապես կոդավորված էկրանից:

Ներկայացվել է միանգամայն նոր՝ QuickType ստեղնաշարը, որն առաջին լուրջ փոփոխությունն է iOS 5-ի թողարկման պահից ի վեր: Նոր ստեղնաշարն օժտված է տեքստերի կանխատեսման ունակությամբ: 

iOS 8 օպերացիոն համակարգի մեսենջերը ևս ստացել է մի շարք նոր ֆունկցիոնալ հնարավորություններ: Այսուհետ օգտատերերը կկարողանան տղեկատվություն ուղարկել իրենց գտնվելու վայրի մասին, ինչպես նաև ձայնագրել և կիսվել աուդիո կամ վիդեո ձայնագրություններով: Բացի այդ, ծրագրում ավելացել է սելֆի նկարելու համար նախատեսված կոճակ և ձայնի ավտոմատ ձայնագրման մեխանիզմ, երբ սմարթֆոնը մոտեցվում է բերանին:

Եվս մեկ սպասված ֆունկցիան հաղորդագրությունների տեսակների ընտրությունն է, որոնք կոդավորված էկրանին չեն արտացոլվելու:

Health հավելվածը, որը նախատեսված է օգտատիրոջ օրգանիզմի վիճակը վերահսկելու համար, տարատեսակ բժշկական ցուցանիշներից բաղկացած վիդջեթների հավաքածու է, որը կարող է ուղարկել տվյալները բժշկական կլինիկա:

Էական փոփոխություններ են կրել Ֆոտո հավելվածները: Ավելացել է լուսանկարների խմբագրման նոր հավելված:

Սահմանվել են նոր սակագներ iCloud ամպային ծառայության համար. այսուհետ 5 Գբ հիշողությունն iCloud-ում կլինի անվճար, 20 Գբ հիշողությունը կարժենա ամսական $0.99, իսկ 200 Գբ հիշողությունը՝ ամսական $3.99:

Siri ձայնային օգնականը սովորել է 22 նոր լեզուներ, իսկ Shazam ծառայությունն ինտեգրելուց հետո այն կարողանում է ճանաչել նաև երգերը:

Ընդհանուր առմամբ օպտիմիզացվել է App Store առցանց խանութի կառուցվածքը:

Ընկերությունը վերջապես թույլ կտա օգտատերերին ներբեռնել կողմնակի ստեղնաշարներ և օգտագործել դրանք iOS 8-ի հավելվածներում, որը նշանակում է նաև հայկական ստեղնաշարի ներբեռնման հանրավորություն:

Հարկ է ավելացնել միայն, որ iOS 8-ն արդեն կարող են ներբեռնել Apple Developer Standart և Enterprise ծրագրերի մասնակիցները, իսկ մյուսների համար նոր օպերացիոն համակարգը հասանելի կլինի սեպտեմբերին: