Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
2014թ.-ին աշխարհում կարտադրվի 1.2 մլրդ սմարթֆոն
30/05/2014 20:52

2014թ.-ին աշխարհում կարտադրվի 1.2 մլրդ սմարթֆոն

Հայտնի IDC վերլուծական ընկերության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի շուկա կհանվի 1.2 մլրդ սմարթֆոն, 2013թ.-ի համեմատ կարձանագրվի 23.1% աճ: Վերլուծաբանները կարծում են, որ աճի սույն տեմպը կպահպանվի մինչև 2018թ.-ը, և կհասնի մինչև տարեկան 1.8 մլրդ սմարթֆոն ցուցանիշին:

Այս տարվա վերջին Android օպերացիոն համակարգի մասնաբաժինը կկազմի 80.2%, iOS` 14.8%: Կանխատեսումների համաձայն մինչ 2018թ.-ը iOS-ի մասնաբաժինը կկրճատվի 1%-ով:

Windows Phone-ի մասով նշվում է, որ այն այժմ զբաղեցնում է շուկայի 3.5%-ը, կանխատեսվում է, որ 2018թ.-ին սույն ցուցանիշը կաճի մինչև 6.5%: