Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Kittyo. Հավելված, որը հնարավորություն կտա խաղալ կատվի հետ անգամ տանը չլինելու դեպքում
26/05/2014 11:48

Kittyo. Հավելված, որը հնարավորություն կտա խաղալ կատվի հետ անգամ տանը չլինելու դեպքում

Kickstarter հարթակում ներկայացվել է նոր պրոդուկտ, որի միջոցով կատվի սիրահարները կկարողանան խաղալ իրենց կենդանու հետ անգամ տանից հեռու գտնվելու դեպքում:

Kittyo-ն աշխատում է բլենդեր հիշեցնող սարքի և iOS կամ Android բջջային հավելվածի միջոցով: Տանից հեռու գտնվելու ընթացքում օգտատերը հավելվածում մի քանի կոճակ սեղմելու միջոցով կարող է խոսել կատվի հետ, ձայնագրել, ինչպես նաև հետևել նրանց: Սակայն սարքի կարևորագույն յուրահատկությունը ներկառուցված կարմիր լույսն է, որի միջոցով հնարավոր է դառնում ուղղորդել կատվին:

Նշենք, որ Kittyo-յի թողարկման համար արտադրողներին անհրաժեշտ էր հավաքել 30 000 ԱՄՆ դոլար, որի փոխարեն ընկերությունը կարողացավ ներգրավել ավելի քան 270 000:

Նախնական պատվերի դեպքում սարքը կարժենա 149 ԱՄՆ դոլար: Ընկերության վեբ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Kittyo-յի առաքումը կմեկնարկի սույն թվականի նոյեմբերին: