
Ստուգեք Ձեր օրգանիզմի միջի ալկոհոլի պարունակությունը The Wise Drinking հավելվածի միջոցով:
«Պեռնո Ռիկար» խմբի և «Novedia» գործակալության համատեղ ջանքերով ստեղծվել է «The Wise Drinking Application» ծրագիրը, որը, բեռնելով հեռախոսի մեջ, կարող եք ստուգել Ձեր օրգանիզմում ալկոհոլի պարունակությունը:
Հիշե'ք. ալկոհոլի ազդեցությունը ոչինչ չի չեզոքացնում. ո'չ սուրճը, ո'չ ջուրը, ո'չ ֆիզիկական վարժությունները: Հարկավոր է պարզապես սպասել. 1 լիտր արյան մեջ պարունակվող 0.10 - 0.15 գրամ ալկոհոլը չեզոքացնելու համար 1 ժամ է պահանջվում: Ընդ որում` ալկոհոլի ազդեցությունն ուժեղացնում են տարբեր գործոններ. առողջական վիճակը, սթրեսը, օգտագործած դեղորայքը:
Այս ծրագիրը կհաշվարկի, թե ինչքան ալկոհոլ եք օգտագործել և կօգնի Ձեզ ճիշտ որոշում կայացնել. վարե՞լ մեքենա, թե՞ ոչ: Չէ՞ որ ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը վտանգում է ոչ միայն իր, այլև ուրիշների կյանքը: http://www.wise-drinking.com/
Այս կարճ հոլովակը ցույց է տալիս, թե ինչպես է ծրագիրն աշխատում: Այն, ի դեպ, կարելի է անվճար բեռնել «Google Play»-ից կամ «App Store»-ից:
Դուք կարող եք բեռնել հավելվածը հետևյալ հղումներով՝
App Store` http://bit.ly/1jj5GLO
Google Play` http://bit.ly/1ov33vP