Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Nokia-ն աշխատում է նոր Android սմարթֆոնի վրա
23/05/2014 13:41

Nokia-ն աշխատում է նոր Android սմարթֆոնի վրա

Android օպերացիոն համակարգով Nokia X սմարթֆոնն արժանացավ սպառողների ամենատարբեր արձագանքներին, իսկ այժմ մշակվում է նաև այդ շարքի երկրորդ սարքը: AnTuTu կայքում հրապարակվել են նոր մոդելի՝ Nokia X2-ի թեստավորման արդյունքներն ու առանձնահատկությունները: Սմարթֆոնն, ամենայն հավանականությամբ, կթողարկվի հաջորդ տարվա սկզբին:

Սարքն աշխատելու է Snapdragon 200 երկմիջուկ պրոցեսորով և Adreno 305 գրաֆիկական չիպով, հագեցած է լինելու 1 Գբ օպերատիվ և 4 Գբ ներկառուցված հիշողությամբ, 0.3 Մպ դիմային, 5 Մպ հիմնական տեսախցիկներով, ինչպես նաև 800×400 պիքսել թույլատրությամբ 4.3 դյույմանի դիսփլեյով: Որպես ծրագրային հիմք ծառայելու է Android 4.3 օպերացիոն համակարգը: Սապսվում է նաև, որ նոր մոդելում լրացված կլինեն բոլոր այն բացթողումները, որոնք առկա էին Nokia X-ում: