Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
PetMatch. Հավելված, որը կօգնի գտնել Ձեր երազանքների շնիկին
21/05/2014 13:28

PetMatch. Հավելված, որը կօգնի գտնել Ձեր երազանքների շնիկին

PetMatch iOS հավելվածը կենդանիների նկարների միջոցով կարողանում է փնտրել և գտնել գրեթե նույն տեսքն ունեցող անտուն կենդանիների: Հավելվածը ստեղծվել է Superfish ընկերության կողմից:

Երբ օգտատերը ներբեռնում է համապատասխան կենդանու նկարը, հավելվածը փնտրում և համեմատում է պատկերված կենդանու արտաքին տեսքը բոլոր այն կենդանիների հետ, որոնք տվյալ պահին անտուն են և ենթակա են որդեգրման: Որոնումներն ավարտելուց հետո հավելվածը ներկայացնում է համապատասխան բոլոր տարբերակները, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրում կենդանիների որդեգրման գործակալության մասին:

Կենդանիներին հնարավոր է ընտրել նաև առանց համեմատելու: Այդ դեպքում անհրաժեշտ է պարզապես թերթել հավելվածում արդեն իսկ գոյություն ունեցող նկարները և ընտրել կենդանիներից որևէ մեկին:

Ընկերության կողմից մշակված ալգորիթմի շնորհիվ ծառայությունը մեկ վայրկյանում կարողանում է մոտ 2000 որոնում իրականացնել: