Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Նոր Vertu-ն ոչինչով չի զիջի լավագույն սմարթֆոններին
19/05/2014 20:28

Նոր Vertu-ն ոչինչով չի զիջի լավագույն սմարթֆոններին

Համացանցում հայտվնել են մոտ ապագայում թողարկվելիք Vertu Signature Touch լյուքս դասի սմարթֆոնի տեխնիկական տվյալները: Եթե հայտնված տեղեկատվությունը ճիշտ է, ապա նոր Vertu-ն ոչինչով չի զիջի լավագույն կամ առաջատար սմարթֆոններին:

Լուրերի համաձայն Vertu Signature Touch-ի էկրանն ունի 1080×1920 կետայինություն, էկրանի տրամագիծը նշված չէ, սակայն մասնագետների կարծիքով այն պետք է ունենա մոտ 5″ տրամագիծ: Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 13MP է, իսկ դիմայինը` 2MP: Սմարթֆոնը հավաքված է Snapdragon 800 չիփսեթի հիմքի վրա, այն ունի 2GB օպերատիվ հիշողություն և 16GB ներքին հիշողության ծավալ:

Հեռախոսի գնի մասին դեռևս տեղեկություններ չկան: Ամեն դեպքում, ի տարբերություն այլ սմարֆոնների, Vertu մակնիշի սմարթֆոնի գինը տեխնիկական տվյալների այնքան էլ կախված չէ: