Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը գնել է Word Lens թարգմանիչ-հավելվածը
18/05/2014 12:30

Google-ը գնել է Word Lens թարգմանիչ-հավելվածը

Google-ը ձեռք է բերել Word Lens բջջային հավելվածը, որը սմարթֆոնի տեսախցիկի միջոցով կարողանում է իրական ժամանակում թարգմանել տեքստը:

Հավելվածի մշակմամբ զբաղվող Quest Visual-ի աշխատակազմն ամբողջությամբ տեղափոխվելու է Google: Նրանց կողմից մշակված՝ իրական ժամանակում տեքստի ճանաչման և թարգմանության հավելվածը կիրառվելու է Google Translate ծառայության մեջ: Quest Visual-ի ներկայացուցիչները նշել են, որ թիմը մոտակա ժամանակներս կմիանա Google-ին:

Այսուհետ բոլոր օգտատերերը կկարողանանն անվճար ներբեռնել Word Lens հավելվածը, իսկ նախկինում iOS և Android հարթակներում ներկայացված էր հավելվածի միայն դեմո-տարբերակը:

Հավելվածին ծանոթանալու համար կարող եք դիտել ներկայացված տեսանյութը: