Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ներկայացվել է LTE-ով աշխատող Motorola Moto G սմարթֆոնը
14/05/2014 10:48

Ներկայացվել է LTE-ով աշխատող Motorola Moto G սմարթֆոնը

Motorola ընկերությունը ներկայացրել է Moto G սմարթֆոնի նոր տարբերակը՝ LTE կապի հնարավորությամբ: Նշենք, որ Motorola Moto G-ն համարվում է ամերիկյան արտադրող ընկերության ամենահաջողված սմարթֆոնը:

LTE կապի հնարավորությունից բացի կավելանա նաև օգտատերերի կողմից շատ սպասված microSD քարտի համար նախատեսված անցք:

Սարքի մյուս առանձնահատկությունները մնացել են անփոփոխ՝ Android 4.4.2 KitKat օպերացիոն համակարգ, Snapdragon 400 պրոցեսոր, 1 Գբ օպերատիվ հիշողություն և LED լուսարձակմամբ 5 Մպ տեսախցիկ:

Սմարթֆոնը վաճառքի կներկայացվի սույն ամսվա վերջին: Ամերիկյան շուկայում սարքի գինը կկազմի 219 ԱՄՆ դոլար, որը 40 դոլարով թանկ է 3G կապի հնարավորությամբ մոդելից: