Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. ընդլայնվել է 3G ցանցը
13/05/2014 16:04

Beeline. ընդլայնվել է 3G ցանցը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է բջջային ցանցի 3G-ծածկույթի ընդլայնման մասին Արմավիրի և Կոտայքի մարզերում։ Մասնավորապես, նոր բազային կայաններ են տեղադրվել Արզնի, Առինջ և Բամբակաշատ համայնքներում։

Ժամանակակից ալեհավաքների տեղադրման արդյունքում 3G-ծածկույթը վերոնշյալ համայնքներում ընդլայնվել է մոտովորապես 6 քմ. կիլոմետրով, իսկ  Beeline 3G ինտերնետն այսուհետ հասանելի կլինի համայնքների ավելի քան 10000 բնակչի:

«Շարունակելով աշխատել «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսի ներքո, մենք կատարելագործում ենք բջջային ցանցը և ձգտում ապահովել բջջային կապով և ինտերնետով մեր յուրաքանչյուր բաժանորդի՝ անկախ նրա գտնվելու վայրից: Beeline մատչելի և հարմար 3G-կապը շարունակում է գրավել Հայաստանի մարզերը», – նշեց  «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Արզնի, Առինջ և Բամբակաշատ համայնքներում 3G-կապի արդիականացումից բացի «ԱրմենՏել» ընկերությունը իրականացրել է նաև բջջային ցանցի ընդլայմանն աշխատանքներ։