Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մաշկի քաղցկեղը կարելի է բուժել iPhone-ի հավելվածի միջոցով
09/05/2014 18:13

Մաշկի քաղցկեղը կարելի է բուժել iPhone-ի հավելվածի միջոցով

Այսուհետ մաշկի քաղցկեղը հնարավոր կլինի ախտորոշել առանց թանկարժեք հետազոտությունների, քանի որ Հյուսթոնի համալսարանի գիտնականները ստեղծել են հավելված, որն iPhone-ի միջոցով կարողանում է ախտորոշել մելանոման:

Հավելվածն արդեն անցել է թեստավորման առաջին փուլերը, որի ընթացքում պետք է կանխատեսվեր մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Արդյունքում պարզվեց, որ հավելվածը 85% ճշգրտությամբ կարողանում է ախտորոշել հիվանդությունը:

Մելանոման, որի սկզբնական ախտանշանները կարելի է բացահայտել DermoScreen ծրագրի միջոցով, համարվում է մաշկի քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկը: Հիվանդության սկզբնական շրջանում այն բացահայտելու դեպքում հնարավոր է ապահովել հիվանդի լիարժեք ապաքինումը:  Ծրագրի հեղինակը Հյուսթոնի համալսարանի պրոֆեսոր Ջորջ Զոուրիդակիսն է:

500 ԱՄՆ դոլար արժողությամբ մաշկային հյուսվածքների սկանավորման համար նախատեսված սարքն ամրանում է iPhone-ի հետին հատվածին, իսկ սմարթֆոնի տեսախցիկը ֆիքսում է հիվանդի մարմնի վրայի կասկածելի խալերը: Այնուհետև հավելվածը մշակում է ստացված լուսանկարն ու որոշում՝ արդյո՞ք մաշկի վրայի գոյացությունը զարգացող մելանոմա է, թե ոչ: Սկանավորելուց մի քանի վայրկյան անց ախտորոշումն արդեն հասանելի է: