Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ճապոնիայում ներկայացվել է Sony Xperia ZL2 սմարթֆոնը
09/05/2014 17:45

Ճապոնիայում ներկայացվել է Sony Xperia ZL2 սմարթֆոնը

Օրերս Sony ընկերությունը Ճապոնիայում ներկայացրեց Xperia ZL2 մոդելի սմարթֆոնը: Գադջեթը ստացել է 1080p թույլատրությամբ 5 դյույմանի Sony Mobile BRAVIA Engine 2 սենսորային դիսփլեյ և 2.3 ԳՀց հաճախականությամբ Snapdragon 801 MSM8974AB քառամիջուկ պրոցեսոր:

Սարքը հագեցած է 3 Գբ օպերատիվ և 32 Գբ ներկառուցված հիշողությամբ, 4K ֆորմատի տեսանյութեր նկարահանելու հնարավորությամբ 20.7 Մպ տեսախցիկով, microSD անցքով, ինչպես նաև Wi-Fi 802.11 ac, Bluetooth 4.0 ու NFC կապերի հնարավորությամբ: Աշխատանքի հիմքում ընկած է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգը: Սմարթֆոնի չափսերը կազմում են 137 x 72 x 10.8 մմ, իսկ քաշը՝ 167 գրամ: