Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung-ը կներկայացնի Galaxy Note 3 պլանշետֆոնի վարդագույն և կարմիր կորպուսներով տարբերակները
06/05/2014 16:12

Samsung-ը կներկայացնի Galaxy Note 3 պլանշետֆոնի վարդագույն և կարմիր կորպուսներով տարբերակները

Samsung ընկերությունը պատրաստվում է Galaxy Note 3 պլանշետաֆոնը թողարկել նաև վարդագույն և կարմիր կորպուսներով:

Երկու գադջեթներն էլ արդեն ներառված են ընկերության հարավկորեական կատալոգում, սակայն թողարկման ժամկետների մասին մանրամասներ դեռևս չկան: Չի բացառվում, որ այս մոդելները նույնպես կդառնան Galaxy Note 3 Neo La Fleur շարքի մի մասը:

Հիշեցնենք, որ Samsung Galaxy Note 3 Neo-ն պաշտոնապես ներկայացվել է 2014 թվականի հունվարին: Պլանշետֆոնի աշխատանքի հիմքում ընկած է 1.6 ԳՀց հաճախականությամբ Cortex-A7 քառամիջուկ պրոցեսորը: Գադջեթը հագեցած է 2 Գբ օպերատիվ և 16 Գբ ներկառուցված հիշողությամբ, ինչպես նաև Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, Bluetooth 4.0 LE, NFC, GPS + GLONASS կապերի հնարավորությամբ, ունի 2 Մպ դիմային և 8 Մպ հիմնական BSI-տեսախցիկներ, 720 պիքսել թույլատրությամբ 5.5 դյույմանի Super AMOLED սենսորային դիսփլեյ: MicroSD քարտի միջոցով սարքի հիշողությունը հնարավոր է մեծացնել մինչև 64 Գբ: