Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Sony-ն հեռախոսի ֆունկցիաներից օգտվելու հնարավորություն կտա միայն որոշ առաջադրանքներ կատարելու դիմաց
05/05/2014 18:53

Sony-ն հեռախոսի ֆունկցիաներից օգտվելու հնարավորություն կտա միայն որոշ առաջադրանքներ կատարելու դիմաց

Sony ընկերությունը հայտարարել է նոր հետազոտական նախագծի գործարկման մասին, որը ստացել է Evolution UI անվանումը: Նոր նախագիծը օգտատերերին թույլ է տալիս օգտվել հեռախոսի հնարավորություններից որոշակի առաջադրանքներ կատարելուց հետո, որոնցից յուրաքանչյուրը ցույց է տալիս, թե որքանով է օգտատերը յուրացրել օպերացիոն համակարգը:

Համակարգն առաջին անգամ գործարկելիս հասանելի է միայն 4 հավելված, դրանք են՝ զանգերը, հաղորդագրությունները, բրաուզերն ու տեսախցիկը: Իսկ եթե օգտատերը ցանկանա օգտվել նաև մյուս հավելվածներից, ստիպված կլինի «վաստակել» այդ հնարավորությունը, որի համար անհրաժեշտ կլինի, օրինակ, սահմանափակ ժամանակում որոշակի քանակով հավելվածներ գործարկել: Համակարգի գլխավոր առավելությունն այն է, որ այն ապակոդավորվում է աստիճանաբար և այդ ընթացքում օգտատերը կարողանում է ճիշտ յուրացնել սմարթֆոնի օպերացիոն համակարգը:

Համակարգն ըստ ֆունկցիաների իմացության մակարդակի օգտատերերին բաժանելու է 4 խմբերի՝ beginner, easy, medium և advanced: Սկսնակ (beginner) օգտատերերն, օրինակ, MMS ուղարկելու հնարավորություն կունենան միայն որոշակի թվով SMS-ներ ուղարկելուց հետո, իսկ medium օգտատերերի համար այդ ֆունկցիան ակտիվացված է լինելու ի սկզբանե:

Տվյալ պահին Evolution UI-ն գտնվում է փորձարկման շրջանում, որին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր օգտատերերը: