Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ներկայացվել է Google Now-ի թարմացված տարբերակը
05/05/2014 17:59

Ներկայացվել է Google Now-ի թարմացված տարբերակը

Google Now-ն բազմաթիվ օգտատերերի ամենօրյա օգնականն է ամբողջ աշխարհում: Վերլուծելով նրանց առօրյա գործողություններն ու հետաքրքրությունները՝ այն կարողանում է մանրամասն տեղեկատվություն տրամադրել ցանկացած ոլորտի վերաբերյալ՝ սկսած երաժշտական նորություններից և վերջացրած մետրոյի աշխատանքի գրաֆիկով: Google Now ծառայությունն առաջին անգամ գործարկվել է 2012 թվականի հուլիսին, ինչից հետո դրա ֆունկցիոնալ հնարավորությունները կանոնավոր կերպով ավելանում էին: Վերջին թարմացումը շատ օգտակար կլինի ավտոմեքենաների սիրահարների համար:

Շատ հաճախ վարորդները կանգնեցնում են ավտոմեքենան հսկայական ավտոկայանատեղիում, այնուհետև մոռանում, թե կոնկրեը որ մասում են այն կանգնեցրել: Google Now-ի միջոցով այսուհետ հնարավոր կլինի խուսափել այդ խնդրից, քանի որ այն կարողանում է հիշել, թե որտեղ է կանգնեցվել մեքենան:

Հավելվածն օգտագործում է շարժման սենսորի տեղեկատվությունը, այդ իսկ պատճառով ամեն անգամ, երբ օգտատերը դուրս է գալիս տրանսպորտից, սլաքի միջոցով հավելվածը քարտեզի վրա ցույց է տալիս տրանսպորտի գտնվելու վայրը, որի միջոցով օգտատերը վերջին անգամ երթևեկել է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման սլաքներ հայտնվելու են նաև այն դեպքում, երբ օգտատերը դուրս է գալիս, օրինակ, մետրոյից՝ Google Now-ն առաջարկում է պարզապես ջնջել նախորդ նշումները:

Փոխվելու է նաև ծանուցումների ինտերֆեյսը: Կավելանա ձայնային կառավարման ֆունկցիան, որի միջոցով հնարավոր կլինի բացել որոշ կարգավորումներ: 3.4 տարբերակն Android սարքերի համար հասանելի կլինի մոտավորապես մեկ շաբաթից, իսկ iOS տարբերակի մասին տեղեկատվություն առայժմ չկա: