Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
PayPal-ի օգտատերերն այսուհետ կկարողանան ռեստորաններում փակել հաշիվը հավելվածի միջոցով
05/05/2014 10:10

PayPal-ի օգտատերերն այսուհետ կկարողանան ռեստորաններում փակել հաշիվը հավելվածի միջոցով

PayPal-ը հայտարարել է իսրայելական MyCheck ընկերության հետ համագործակցության մասին: Այսուհետ PayPal-ի օգտատերերը ռեստորաններում, բառերում և բոլոր այն վայրերում, որտեղ գործում է համակարգը, կկարողանան վճարումներ կատարել հավելվածի միջոցով: Այս ֆունկցիան հասանելի է դեռևս միայն ԱՄՆ-ում:

Վճարում կատարելու համար հավելվածը գեներացնում է քառանիշ ծածկագիր, որն անհրաժեշտ է ցույց տալ մատուցողին: Օգտատերը կարող է փակել հաշիվը, կիսվել ըկերների հետ, ինչպես նաև թեյավճար թողնել: Վճարումը հաստատելու համար անհրաժեշտ է պարզապես էկրանի վրա թողնել ստորագրությունը:

MyCheck-ն ունի սեփական հավելվածը՝ նախատեսված iOS և Android հարթակների համար: Ներկայումս ծառայությունը գործում է աշխարհի ավելի քան 3000 կետերում, որտեղ ընդունվում են բջջային վճարումները: 

Իսրայելական սթարթափի հիմնադրը կարծում է, որ նման տեխնոլոգիաները զգալիորեն կկրճատեն հաճախորդների սպասարկման ժամանակն ու կավելանա նաև թեյավճարը: PayPal-ի հետ գործարքի մասին մանրամասները չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ ընկերության եկամուտն ապահովելու են ֆիքսված վճարները, որոնք պետք է կատարեն ծառայությունից օգտվող ընկերությունները:

Հիշեցնենք, որ 2013 թվականին PayPal-ը սկսել է համագործակցել նաև NCR, EatNow, OrderMate, Eat24 և մի շարք այլ ընկերությունների հետ: