Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ն Android և iOS հարթակների համար թողարկել է Docs և Sheets հավելվածները
05/05/2014 09:57

Google-ն Android և iOS հարթակների համար թողարկել է Docs և Sheets հավելվածները

Google ընկերությունը տեքստային փաստաթղթերի և աղյուսակների խմբագրման համար նախատեսված հավելվածներ է թողարկել iOS և Android հարթակների համար: 

Docs և Sheets հավելվածները հնարավորություն կտան առանց համացանցին միանալու ստեղծել, դիտել և խմբագրել տեքստային փաստաթղթեր և աղյոսակներ: Նույն փաստաթղթի հետ միևնույն ժամանակ կարող են համատեղ աշխատել մի քանի օգտատեր:

Ավելի վաղ թողարկված՝ ֆայլերի պահպանման համար նախատեսված Google Drive հավելվածը նույնպես հագեցած է փաստաթղթերի խմբագրման ֆունկցիաներով, սակայն Google-ը մտադիր է բաժանել հավելվածների ֆունկցիաներն ու ներկայացնել դրանք առանձին պրոդուկտների տեսքով:

Մեկ ամիս առաջ Microsoft-ը թողարկեց Word, Exces և PowerPoint ծրագրերի iPad- տարբերակները: Ի տարբերություն Google-ի հավելվածների, վերջիններս ընձեռում են խմբագրման լայն հնարավորություն, սակայն հասանելի չեն iPhone-ի օգտատերերի համար: