Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline-ը գործարկել է շարժական ինտերնետի նոր փաթեթներ
30/04/2014 15:48

Beeline-ը գործարկել է շարժական ինտերնետի նոր փաթեթներ

Beeline-ը գործարկում է «Drive 5» և «Drive 15» շարժական ինտերնետի անսահմանափակ նոր սակագնային փաթեթները։

«Drive 5»  և «Drive 15» սակագնային փաթեթներով 4500 և 7000 դրամ ամսական վճարի դիմաց նախատեսված է համապատասխանաբար 5 և 15 ԳԲ ինտերնետ առանց արագության սահմանափակման։ Ինտենետի ծավալը սպառելուց հետո արագությունը կկազմի մինչև 512 Կբ/վ։ 6 ամիս ժամանակահատվածով պայմանագիր կնքելու դեպքում հաճախորդին կտրամադրվի USB-մոդեմ (Alcatel X300D), որի արժեքը կկազմի 100 դրամ։ Նոր սակագնային փաթեթներին անցումը բաց է, իսկ միացումն՝ անվճար։

«Beeline «Drive 5» և «Drive 15» նոր շարժական ինտերնետի անսահմանափակ սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս մեր հաճախորդներին խնայել, ինչպես նաև ավելի ցածր արժեքի դիմաց ստանալ բարձր արագությամբ ինտերնետի ծավալ։ Առաջարկն ուղղված է դյուրակիր համակարգիչներից օգտվողներին և նույնիսկ գերարագ ինտենետի ծավալն օգտագործելուց հետո, մեր հաճախորդները կստանան ընդունելի արագություն, որը կդարձնի ամենօրյա աշխատանքը ինտերնետում հեշտ և հաճելի»,- նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Drive 5» և «Drive 15» սակագնային փաթեթները կգործեն մինչև 2014թ–ի օգոստոսի 1–ը։

Ծառայության մասին  առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ,  զանգահարելով 8070 և 0611 անվճար հեռախոսահամարներին կամ այցելելով www.beeline.am կայք։